Դելֆինի հետ զույգի դաժան լուսանկարները համացանցի օգտատերերի զայրույթն են առաջացրել (լուսանկարներ)


03:34 , 26 մայիս, 2015

Tert.am–ը գրում է.

Դելֆինի հետ զույգի դաժան լուսանկարները համացանցի օգտատերերի զայրույթն են առաջացրել, գրում է The Daily Mail-ը: Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես է կինը հեծնում կենդանուն, իսկ մեկ այլ լուսանկարում տղամարդը նրան բռնել է ու կախել պոչից:

Այժմ մարդիկ կոչ են անում պատասխանատվության ենթարկել պերուացի զույգին իրենց պահվածքի համար:

Համացանցում լուսանկարները տարածվում են հետևյալ հաղորդագրությամբ. «Շարունակե՛ք տարածել այս լուսանկարները, մինչև մենք չպարզենք այս խեղճ դելֆինին սպանած հիմարների ինքնությունը: Զանգահարե՛ք ոստիկանություն, եթե գիտեք՝ ովքեր են նրանք: Նրանք կենդանասպաննե՛ր են: Եկե՛ք պարզենք նրանց ինքնությունը և նրանց ուղարկենք բանտ»:

Լուսանկարները, որոնք հավանաբար արվել են Լիմայում, առաջին անգամ հայտնվել են Reddit կայքում 2014 թվականի մարտին և տարածվելով՝ մեծ աղմուկ բարձրացրել։

Հայտնի չէ, թե արդյոք դելֆինը կենդանի է մնացել կամ արդյոք տեղի իշխանությունները որևէ քայլ են ձեռնարկել: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող խմբերը ցանկանում են, որ ինչ-որ քայլ ձեռնարկվի, իսկ միջադեպը՝ հետաքննվի:

Cruel: The series of snaps show the unnamed man and woman holding the dolphin in various poses which have caused outrage and calls for prosecution on social media

Distressing: The photographs of a man and woman in Peru manhandling the dolphin have sparked outrage on social media with calls for the two people to be tracked down and prosecuted