Այսօր մթերք գնելն ավելի վտանգավոր է դարձել, քան առաջ։ Այս լուսանկարներն ապացուցում են, թե որքան անփույթ են իրենց աշխատանքի նկատմամբ արագ սննդի սպասարկման կետերում, ինչու ոչ` նաև սովորական խանութներում և գործարաններում։ Կարծես թե ժամանակն է ամեն ինչ անձամբ աճեցնելու և պատրաստելու...
1. Հավի գլուխ MacDonalds–ի հավի թևիկների տուփի մեջ
Որպեսզի հարթի այս անախորժությունը, MacDonalds–ն այս կնոջը 100 հազար դոլար վճարեց։ Բայց, ինչպես երևում է, դա չօգնեց գաղտնի պահել սա։
2. Սատկած մուկ հացի մեջ
Հայրիկը որոշել էր սենդվիչ պատրաստել երեխաների համար, երբ հանկարծ... լավ է՝ երեխաները չտեսան սա։
3. Միջատ MacDonalds–ի բուրգերի մեջ
Եվ կրկին տխրահռչակ ու անփույթ MacDonalds–ը։ Սա էլ արագ սննդի վնասները։
4. Մողեսի գլուխ աղցանի մեջ
2005 թ.–ին կինն իր աղցանի մեջ այս բավական տհաճ դելիկատեսին հանդիպեց։
5. Կենդանի տրիտոն
«Կենդանի» աղցան
6. Մուկ մարինացված վարունգի տարայի մեջ
Այն ևս մարինացվել էր...
7. Սառեցված գորտ
Սա էլ կիսաֆաբրիկատների վտանգավորության մասին։ Մի պահ պատկերացրեք, որ այն նկատած չլինեին...
8. Ծխախոտի մնացորդ բրնձի մեջ
Այս անգամ ակնհայտորեն ոչ թե կենդանին է աղտոտել սնունդը, այլ մարդը։
9. Պտուտակ պանրով մակարոնի մեջ.
Ու կրկին կիսաֆաբրիկատի մեջ։
Զգույշ և ուշադիր եղեք ամեն անգամ արագ սննդի կետերում սնվելիս, գործարաններում և խանութներում պատրաստված ապրանքներ գնելիս և նույնիսկ ձեր պատրաստածը համտեսելիս։ Ո՞վ գիտե, ի՞նչ կգտնեք այնտեղ...