Tert.am-ը գրում է.
«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի մասին տեղեկություններ ներկայացնող wiwibloggs.com - ը հայտնում է, որ «Եվրատեսիլի» իտալական մասնակից խմբից Ջանլուկան «սիրահարվել է հայ մասնակից Թամար Գաբրելյանին»:
Աղբյուրը այս մասին հարցրել է հենց Ջանլուկային՝ ասելով, որ նրա սիրահարվածության մասին ասեկոսեներ են շրջում: Ջանլուկան հերքել է լուրերը` ասելով, թե ինքն ու Թամարը «պարզապես ընկերներ» են:
Աղբյուրը, սակայն, հրապարակել է Genealogy խմբի անդամ ամերիկահայ երգչուհի Թամար Գաբրելյանի Twitter - ի էջի լուսանկարները, որոնցում նա Ջանլուկայի հետ է մտերմիկ իրավիճակներում:
Լուսանկաներից մեկն էլ մակագրված է` «Երեկոյի իմ ամենասիրած լուսանկարներից մեկը»: Դրանում Թամարն ու Ջանլուկան են:
Ամեն դեպքում՝ իտալացի երգիչը չի ժխտել, որ իր Grande Amore-ի («մեծ սիրո») որոնումների մեջ է: Այդպես էր կոչվում նաև իտալացի եռյակի երգը «Եվրատեսիլում»:
«Եվրատեսիլի» ավարտին Իտալիան այս տարի զբաղեցրել էր 3-րդ, Հայաստանը` 16-րդ տեղը: Հաղթողը Շվեդիան է: