«Եզդիները և աշխարհը» (Video)


21:26 , 25 մայիս, 2015

«Եզդիները և աշխարհը» ճանաչողական-փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է շուրջ երեք ամսում: Ֆիլմի միջոցով փորձել ենք ներկայացնել եզդիների հնագույն կրոնն ու մշակույթը՝ համառոտ, բայց բովանդակալից կերպով պարզաբանելով եզդիական կրոնի ու հավատքի փիլիսոփայությունն ու առանձնահատկությունը: Իսկ ֆիլմի երկրորդ մասն ամբողջովին նվիրված է պատմական տարբեր ժամանակահատվածներում եզդիների վերապրած ջարդերին և ցեղասպանություններին՝ ներառյալ Շանգալի վերջին ողբերգությունը: Ֆիլմը նվիրվում է իրենց կրոնի և հավատքի համար ցեղասպանության ենթարկված բոլոր անմեղ զոհերի հիշատակին։