Պետք է անել այնպես, որ պատգամավորի բերանը ոչ ոք չկարողանա փակել


09:40 , 25 մայիս, 2015

Այսօր առավոտյան Ինդեքս Արմենիայով էլի տեսա, թե ինչպես է ազգային ժողովում կատարվում «Շան հաչոցը կտրոցի» տգեղ երևույթը: Նկատի ունեմ, թե ինչպես է աջ ու ձախ անջատվում մեր «ընտրյալների» խոսափողը ու զրկվում խոսելու հնարավորությունից: Բայց չէ՞ որ դուք այդտեղ եք խոսելու համար, ժողովրդի ու ձեզ քվեարկած մարդկանց կարծիքը արտահայտելու համար: Դա կապ չունի՝ սխալ է խոսում, ճիշտ է խոսում, խոսքս ամենևին էլ դրա մասին չէ, կարևորն այն տգեղ երևույթն է, երբ բավականին կոպիտ կերպով մարդկանց բերանը փակվում է: Եվ դա հետագայում կանխելու համար առաջարկում եմ ազգային ժողովի կանոնակարգում կատարել համապատասխան փոփոխությունները և ամենը հստակեցնել, որպեսզի ոչ ոք իրավունք չունենա պատգամավորի խոսափողն անջատել, բերանը փակել: Դրա համար պետք է հստակ ժամանակ դրվի խոսելու համար ու այնպես արվի, որ պատգամավորը տեղավորվի այդ ժամանակի մեջ և դրանից շուտ ընդհատել չթույլատրվի: Դա տգեղ է և, ըստ իս, սխալ: