Առավոտյան նախաճաշ. տաք լավաշ պանրով և բեկոնով


09:06 , 25 մայիս, 2015

Տաք և անուշահոտ նախաճաշ, եթե սառնարանում ունեք լավաշ, լոլիկ, բեկոն և պանիր:

Լավաշի շերտի վրա քսեք սերուցքային պանրի բարակ շերտ: Վրան լցրեք մանր կտրատած լոլիկի խորանարդիկներ:

Խորանարդիկների կտրատեք նաև բոկոնը, կանաչին: Քերիչով քերեք մի փոքր պանիր և այս ամենն ավելացրեք լավաշի վրա:

Ռուլետի նման փաթաթեք և տեղադրեք ջեռոցում (200˚C):

Բարի ախորժակ: