Հնդկաստանում շոգից հարյուրավոր մարդիկ են մահացել


14:23 , 24 մայիս, 2015

Հնդկաստանում շոգից հարյուրավոր մարդիկ են մահացելՀնդկաստանի Անդհրա Փրադեշ և Թելանգանա նահանգներում աննորմալ շոգից արդեն 335 մարդ է մահացել, գրում  է Times of India-ն: Իշխանությունները կոչ են անում մարդկանց  փողոց դուրս չգալ: Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ +48 աստիճան՝ գերազանցելով 60 տարվա ռեկորդը: Օդերևութաբանները հուսադրող կանխատեսումներ են անում՝ հայտնելով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն այլեւս չի բարձրանա: