Չինացի ֆերմերը աճեցրել է հսկայական շաղգամ


00:46 , 24 մայիս, 2015

nphoto1432108993Չինացի ֆերմերը՝ Յունան շրջանից, աճեցրել է հսկայական շաղգամ՝ 14.8 կգ քաշով և 121 սմ երկարությամբ, ընդ որում՝ առանց պարարտանյութերի: Միակ բանը, որ արել է չինացին, ամեն օր հատուկ մեթոդով այն ջրելն է: Նա լրագրողներին ասել է, որ ցնցված է եղել, երբ տեսել է, թե սերմը ցանելուց հետո ինչ մեծ բանջարեղեն է աճել: Այս մասին հաղորդում է kedem.ru-ն:

Գյուղում այն անվանել են «գեր աղջիկ»: Հարկ է նշել, որ դա Չինաստանում առաջին դեպքը չէ, սակայն մյուս ֆերմերները այդպիսի բանջարեղեններ աճեցրել են միայն պարարտանյութերի օգնությամբ: