«Եվրատեսիլ 2015»-ի եզրափակիչը. Ուղիղ միացում


23:02 , 23 մայիս, 2015

Ավստրիայի մայրաքաղաք Վեիննայում մեկնարկեց «Եվրատեսիլ 2015»-ի եզրաձակիչ փուլը, որին մասնակցում են 40 պետության ներկայացուցիչներ:Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով ելույթ կունենա 6-րդ համարի ներոք:

Յուրաքանչյուր երկիր ունի ազգային ժյուրի՝  բաղկացած 5 երաժշտական ոլորտի մասնագետներից, ում ձայնը կկազմի քվեարկության ընդհանուր ձայների քանակի 50%-ը: Մյուս 50% -ը կձևավորվի հեռուստադիտողների քվեարկության միջոցով: Յուրաքանչյուր մասնակից երկրում երգը գնահատելու համար կհաշվարկվի թե՛ ժյուրիի ձայների,  և թե՛ հեռուստադիտողների ձայների միջին հաշվարկը:

Միայն դրանից հետո են արդյունքները փոխակերպվում արդեն հայտնի «Եվրատեսիլի համակարգի», որտեղ առավել նախընտրելի երգը ստանում է 12 միավոր, իսկ երկրորդ առավել նախընտրելի երգը՝  10 միավոր, մնացած երգերը ստանում են 8-ից 1 միավորներ  համապատասխանաբար:

Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ։