Ամերիկյան քաղաքի փողոցում գտել են ուղեղներ


00:59 , 24 մայիս, 2015

pic_3483cf011cffe40c1c249ab405f6c981Նյու Յորք նահանգի Գուվերներ քաղաքի փողոցներից մեկում գտել են 9 ուղեղ: Այդ մասին հայտնում է Syracuse.com-ը:

Մասնագետների կարծիքով՝ դրանք պատկանում են շների կամ ոչխարների: Իսկ թե ինչպես են հայտնվել փողոցում, դեռ հանելուկ է:

Ոստիկանությունը շտապեց հանգստացնել քաղաքի բնակչությանը, որ դրանք քրեական ծագում չունեն: Ուղեղները հեռացված են եղել վիրահատական ճշգրտությամբ և մշակված ֆորմալդեհիդով: Դա հիմք է տվել եզրակացնելու, որ ուղեղները նախատեսված են եղել ուսումնական հաստատությունում կամ անասնաբուժական հիմնարկում ինչ-որ փորձի համար: