Գործընկերներն այլեւս հայտնի տաքսիստ Արման Գալստյանի հետ չեն


17:20 , 23 մայիս, 2015

taxistA1plus.am-ը գրում է.

Հայտնի անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանը բողոքի ակցիաներ իրականացնող տաքսու վարորդների խոսքերով` այլեւս իրենց գործընկերը չէ. «Արմանը առանձնացել է մեզնից»,– ասում են վարորդները, իսկ այն հարցին, թե նույն՝ կայանատեղերի խնդիրը կար նաեւ Արման Գալստյանի մոտ, անհատ տաքսու վարորդներից մեկը պատասխանեց. «Այո, ունեինք։ Բայց մենք հիմա էլ ունենք։ Նա ինքնագլուխ գործողություններ է կատարել. հանդիպել էր Բեգլարյանի հետ, ու ոչ մեկս տեղյակ չէինք, մեզ չէր ասել։ Դուք տենց գործընկեր կունենայի՞ք։ Բոլորս էլ էստեղ գործընկերներ ենք, եւ եթե մի բան անում ես, պետք է մյուսներն էլ իմանան, համաձայնության գանք։ Ովքեր այսօր դեռ շարունակում են բողոքի ակցիաները, բոլորս էլ իրար հետ համաձայն ենք։ Եթե քո գործընկերը ինքնագլուխ գործողություններ է արել, ապա էդտեղ վերջանում է ամեն ինչ»։