Tert.am-ը գրում է.
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր 750.000 դոլար արժողությամբ «Լամբորջինի» մեքենայով գնում է կատարել Լոս Անջելեսում գտնվող McDonalds արագ սննդի կետից, գրում է Daily Mail-ը։
37-ամյա երգիչը հավանաբար շտապելիս է եղել, որն էլ պատճառ է հանդիսացել հայտնի արագ սննդի ցանցից օգտվելու համար, ենթադրում է թերթը։
Daily Mail-ը նաև կատակով գրել է, թե «Քանյեն հո իր համբուրգերը ճաշակելիս կետչուպ չի՞ կաթեցրել մեքենայի մեջ, որն արժե 750.000 դոլար»։
Այդ օրն ավելի վաղ ֆոտոլրագրողները նկատել են նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին՝ իր «Ռոլս Ռոյսով» ինչ-որ տեղ շտապելիս։
Նշվում է, որ Քանյեն և Քիմն ուղևորվելիս են եղել Քիմի խորթ հոր՝ Բրյուս Ջեների մոտ, ովվերջերս հայտարարել էր, որ ինքը կին է։