Tert.am-ը գրում է.
Տորոնտոյի ոստիկանությունը (Կանադա) ձերբակալել է մի տղամարդու, ով փոստով մի քանի կգ թմրանյութ է ուղարկել։ Ինչպես հայտնում է CTV News-ը, ուղարկված փաթեթում եղել է ավելի քան 5 կգ կոկաին և 1 կգ կետամին։
Թմրանյութերի նման չափաբաժինը գնահատվել է 550.000 կանադական դոլար։
Թմրանյութերով փաթեթները, որոնց վրա փակցված են եղել Դավթի աստղի պատկերով նամականիշներ, հերմետիկորեն փակված և թաքցված են եղել աղացած պղպեղով լցված տուփերում։
Ոստիկանության սպա Հոուի Փեյջը մեկնաբանել է, որ աղացած պղպեղի հոտը պետք է խանգարեր շներին թմրանյութերը գտնելու հարցում։
Հինգ կգ կշռող ծանրոցը պետք է ուղարկվեր Ալբերտայի նահանգի Էդմոնտոն քաղաք, սակայն փոստի առաքման ծառայության աշխատակցին այն կասկածելի է թվացել, և նա ոստիկանություն է դիմել։
Ոստիկանությունը ձերբակալել է 28-ամյա Էն Տանգ Լային, երբ նա երկրորդ անգամ է ներկայացել փոստային բաժանմունք՝ մեկ այլ ծանրոց ուղարկելու համար։