Բաղադրությունը՝
դառը շոկոլադ -200 գրամ
հարած սերուցք - 200 մլ
կարագ -3 ճաշի գդալ
լուծվող սուրճ-1 ճաշի գդալ
ջուր -3 ճաշի գդալ
շաքարավազ-3 ճաշի գդալ
ձվի առանձնացրած դեղնուց-3 հատ
առանձնացրած սպիտակուց-3 հատ
Պատրաստման եղանակը՝ ստորև ներկայացված լուսանկարներում
Լավ հարում ենք սերուցքը և դնում սառնարան։
Արդեն հալված շոկոլադը խառնում ենք հարած դեղնուցին։
Հարում ենք սպիտակուցը և դանդաղ խառնում ստացված զանգվածին։
Սառնարանից հանում ենք սերուցքը և խառնում այս ամենին։
Լցնում ենք մատուցվող ամանների մեջ, թողնում՝ մի քիչ սառչի և մատուցում։