Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել համացանցում ռուսաստանյան պետական հատված ստեղծելու մասին: Ինչպես հայտնում է newsru.com-ը` փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Հրամանագրի նախագիծը պատրաստվել և հրապարակվել էր 2013-ի հոկտեմբերին:
Նոր ցանցում կընդգրկվի համացանցի արդեն գոյություն ունեցող բաժինը, որից օգտվում են պետական իշխանության մարմինները: Նոր հատվածի զարգացմամբ կզբաղվի Անվտանգության դաշնային ծառայությունը: Բոլոր պետական կառույցները ցանցին պետք է միանան 2018-ին:
Պուտինի հրամանագրում նշված են այն կազմակերպությունները, որոնք պետք է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը միանան «պետցանցին»: Դրանք են՝ Դաշնության խորհուրդը, Պետդուման, դատական մարմինները, դատախազությունները, Վերահսկիչ պալատը: Այնտեղ միևնույն ժամանակ չի նշվում նախագահի վարչակազմը: