Ճանապարհի արհեստական անհարթությունները նվազեցնում են վթարների թիվը (լուսանկարներ)


21:48 , 22 մայիս, 2015

Ի՞նչ եք կարծում՝ ինչի համար են ճանապարհի այս կտրվածքները։ Բանն այն է, որ այդպիսի լուծումը կրճատում է վարորդների հոգնածության պատճառով առաջացող վթարների թիվը։ Եթե վարորդը քնում է ղեկին և դուրս գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից, ապա այս արհեստական անհարթությունները ստիպում են նրան արթնանալ։

1

2

3

Կա ևս մեկ պարզ, բայց շատ օգտակար հայտնագործություն։ Դա այսպես կոչված Botts’ Dots–ն է` «Բոթթսի կետերը», որոնք ոչ միայն ստիպում են վարորդին արթնանալ, այլև վատ տեսանելիության պայմաններում օգնում են կողմնորոշվել ճանապարհին հատուկ լուսարձակող ներկի շնորհիվ։

4

5

6