«Վերջին զանգի» միջոցառումներ են տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում


18:32 , 22 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերը, վարչական շրջանների ղեկավարները մայրաքաղաքի տարբեր դպրոցներում մասնակցել են վերջին զանգի ավանդական միջոցառումներին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքային իշխանության ներկայացուցիչները շրջանավարտներին շնորհավորել են կյանքի այս հիշարժան օրվա կապակցությամբ և նրանց փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները: