Ռիգայի գագաթաժողովի հռչակագիրը պատրաստ է և ընդունված, Ղրիմի մասին ձևակերպումը մնացել է. Լիտվայի նախագահ


15:42 , 22 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Ռիգայում անցկացվող ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրը պատրաստ է և ընդունված, հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։

Պատասխանելով հարցին՝ մնացե՞լ է արդյոք «Ղրիմի անեքսիայի» մասին ձևակերպումը, նախագահը պատասխանել է. «Իհարկե, առանց դրա հռչակագիրը չէր ընդունվի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը և Բելառուսը չեն ստորագրի փաստաթուղթը, եթե նման ձևակերպումը պահպանվի։ Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ Ռիգայում տվյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացվել։

Աղբյուրը հայտնել է, որ հռչակագրի տեքստում, որպես փոխզիջում, նշվում է, որ Հայաստանն ու Բելառուսը դեմ են քվեարկել նման ձևակերպմանը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում։