Ու էլի հույսդ նույն տողի վրա է. «Ասես լաց ու ծիծաղ լինի դպրոցական Վերջին զանգը»...


13:36 , 22 մայիս, 2015

Այսօր հանկարծ մտածեցի, որ «Վերջին զանգի», բանաստեղծի ասած, «լաց ու ծիծաղն» առավել շրջանավարտների ծնողներին է վերաբերում: Ամեն մեկս ինչ-որ կերպ հուզվել, բայց առավել ուրախացել ենք մեր «Վերջին զանգին»` շատ բան առանձնապես խորությամբ չընկալելով: Այսօր, երբ դպրոցն ավարտեց դուստրս, հանկարծ առավել շոշափելի, առավել հստակ հասկացա օրվա ողջ խորհուրդը: Անկեղծ լինեմ, այսքան տարի «գրչի մարդ» լինելով, հիմա ոչ մի կերպ, ոչ մի բառով չեմ կարող նկարագրել զգացումներս ու ապրումներս: Ու էլի հույսդ նույն տողի վրա է. «Ասես լաց ու ծիծաղ լինի դպրոցական Վերջին զանգը»...
Շնորհավոր բոլոր շրջանավարտներին, բոլոր ուսուցիչներին ու հատկապես բոլոր ծնողներին, ովքեր իրենց զավակների հետ միասին կյանքի նոր փուլ են անցնում...