Դպրոցական ճիշտ դաստիարակությունը գալիք սերնդի հաղթանակի գրավականն է


10:56 , 22 մայիս, 2015

Առաջին դասարանից մինչև ավարտականներն աչքերի փայլով ու մեծագույն հպարտությամբ են խոսում, երգում, արտասանում Մոնթեի, Արաբոյի, Արմենի ու այլ քաջորդիների մասին: Ինչ կրակ ու պայքար կա այս փոքրիկ, բայց պահանջատեր աչքերում: Եթե ամեն մի հայոց դպրոցում երեխաներին այնպես են դաստիարակում, ինչպես Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցում, ապա մեր բալիկների սերունդը պարտություն չի տեսնի: