Բեռլուսկոնին հայտարարել է Իտալիայում նոր հասարակական շարժում ստեղծելու մտադրության մասին


08:40 , 22 մայիս, 2015

Tert.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մոտ ապագայում ստեղծել նոր չափավոր քաղաքական կուսակցություն, հայտնում է Интерфакс-ը։

«Դա կլինի շարժում, որը կմիավորի բոլոր չափավոր իտալացիներին։ Սակայն այն կգլխավորեմ ոչ թե ես, այլ իմ իրավահաջորդը»,- ասել է քաղաքական գործիչը։

Բեռլուսկոնին նշել է, որ շարժման ղեկավարի պաշտոնին կարող է հավակնել 2 կամ 3 մարդ, սակայն քվեարկություն չի նախատեսվում։