Tert.am–ը գրում է.
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Ուկրաինայի «Նավթոգազից» ստացել է գազի դիմաց հերթական վճարը` 30 մլն դոլարի չափով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին տեղեկացրել են ռուսական ընկերությունից:
«Այսօր «Գազպրոմի» հաշվին Ուկրաինայի «Նավթոգազից» 30 մլն դոլար է փոխանցվել` որպես մայիսի կանխավճար ռուսական գազի համար»,- հաղորդել են Գազպրոմից:
Այս կերպ վճարված գազը ընթացիկ փուլում պետք է բավականացնի մինչև մայիսի 28-ը:
Ինչպես վկայում են «Ուկրտրանսգազի» տվյալները` մայիսի կեսերից Նավթոգազը ավելացրել է ռուսական գազի ներկրման ծավալները մինչև 30 մլն խորանարդ մետր՝ օրական: