Ցավից հեշտությամբ ազատվելու նոր մեթոդ նախկին բանկիրի կողմից (լուսանկարներ)


04:34 , 22 մայիս, 2015

Ներդրումային ոլորտի չինացի նախկին բանկիր Հոչի Սյան հանկարծ իր մեջ մարդկանց բուժելու շնորհ բացահայտեց։ Բայց այն բավական տարբերվում էր ավանդական բժշկությունից։

Այն տեխնիկան, որը հեքիմն իբր իմացել էր դաոսյան վանականից, կայանում էր նրանում, որ պետք էր ձեռքի ափով այնքան հարվածել հիվանդի ցավացող հատվածին, մինչև այն «բուժվի»։

Սակայն վերջերս տխրահռչակ հեքիմի՝ Սիդնեյում գտնվող «կլինիկայում» լուրջ ստուգումներ սկսվեցին այն բանից հետո, երբ դիաբետով հիվանդ 7–ամյա երեխան նման սեանսներից մեկից հետո մահացավ։

Ահա թե ինչպիսի արդյունքների է հասել չինացին իր բուժման տարօրինակ մեթոդով։