Սին են այն հեքիաթները, թե Ռուսաստանը հայերի համար «բեզ պրոբլեմ» դռները բացում է


21:58 , 21 մայիս, 2015

Սեզոնային արտագնա աշխատանքի մեկնած հայերը կամ խոպանչիները ռուսաստաններում լավ օրի մեջ չեն։ Սին են այն հեքիաթները թե Ռուսաստանը հայերի համար «բեզ պրոբլեմ» դռները բացում է: Նայում ես՝ մարդը 30 աստիճան արևի կիզիչ ճառագայթների տակ ասֆալտի հետ կռիվ ա տալիս կամ ծանր բորդյուրների հետ գյուլաշ հասնում, ինչ ա թե կարողանա իր բնակարանի վարձը տալ, ռուսական օրենքներով հարկերը մուծել ու մի երկու կոպեկ էլ տուն ուղարկել, որ տնեցիք էլ թանկացած գներով հոսանքի, գազի, ջրի վարձը կարողանան մուծեն: