Արդարություն հաստատող ավտոմատավորների իշխանությունն օլիգարխների իշխանությունից շատ ավելի վատ է


19:01 , 21 մայիս, 2015

Կատակը մի կողմ՝ էն, որ պետությունն ի վիճակի չի բավարարել մարդկանց արդարության ծարավը, ու մարդիկ առանց ամաչելու ափսոսում են, որ Լիսկայի դեմ մահափորձը չստացվեց, շատ վատ բանի նախանշան ա: Սկսում ենք սամասուդը նորմալ ընկալել, իսկ դա էնպիսի մի անդունդ ա, որ եթե էնտեղ ընկանք՝ Սերժին կակա ենք ասելու:
Ու եթե ձեզ թվում ա, որ օլիգարխների իշխանությունից վատ բան չկա, հավատացեք՝ արդարություն հաստատող ավտոմատավորների իշխանությունը շատ ավելի վատ բան ա:
Թեկուզ նրանով, որ վերջն էլի օլիգարխներով ա ավարտվում: