Թուրքիան Ռուսաստանին էլ է «արդար հիշողության» կոչ անում


17:35 , 21 մայիս, 2015

Թուրքիան Ռուսաստանին էլ է «արդար հիշողության» կոչ անում: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թ. Բիլգիչն այսօր անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և միջազգային հանրությանն այդ հարցում արդարության ու «արդար հիշողության» կոչ հղել: Ակնհայտ է, որ «արդար հիշողության» կոչն ուղղված է հենց Ռուսաստանին: