1. Մայլի Սայրուս
Երբեմնի դիսնեյյան արքայադուստրը չափազանց արագ մեծացավ ու վերածվեց գռեհիկ աղջկա, ով ավելի շատ ուշադրություն գրավում է իր մերկությամբ ու էպատաժային կերպարանքով, քան վոկալ տվյալներով։
Նա հատկապես շատ է սիրում ի ցույց դնել կրծքերը և մազածածկույթը։ Օրինակ՝ Adult Swim Upfront Party-ին նա ամաչել էր բաց ձեռքերով բեմ դուրս գալ ու մինչև արմունկները ձեռնոց էր կրում։ Այնուամենայնիվ, ամաչկոտությունը հենց միայն թևերի հատվածի վրա էր տարածվում, իսկ կրծկալի փոխարեն տիպ փակցնելն առանձնապես ամոթալի չէր երրգչուհու համար։ Մեկ այլ անգամ էլ Մայլին բեմ բարձացավ դոլարապատ լողազգեստով։ Համերգներից մեկի ժամանակ էլ նա սկսեց մեղմ ասած «սիլի-բիլի» անել շոռաչք Ձմեռ Պապիկի հետ։ Երեխանե՛ր, էլ նվեր չվերցնեք այս փչացածի ձեռքից։
Լեդի Գագայի զգեստապահարանում ինչ ասես, որ չի կարելի գտնել՝ սկսած ութոտնուկ հիշեցնող փուչիկից մինչև փտած միս։
Այս 29-ամյա երգչուհին «перебор»-ի մոլի սիրահար է։ Նա մերթ արնաթաթախ սպիտակ ներքնազգեստով է բեմ բարձրանում, մերթ մեդուզայի գլուխ հիշեցնող գլխազարդով, մերթ ատրճանակներով կրծկալով։
Մի խոսքով, նա զինված է, ուստի զգուշության նկատառումներից ելնելով՝ շատ չքննադատենք նրան։
Քեթի Փերին խարիզմատիկ երգչուհի է, ով մշտապես զարմացնում է երկրպագուներին իր խարիզմատիկ բեմական կերպարով։
Նա չի խուսափում չափազանց խայտաբղետ զգետսներ, վառ դիմահարդարում ու արտառոց սանրվածքներ կրելուց։
Անիվների ու սմայլիկների տեսքով կրծկալները, կարուսել ու ադի-բուդի հիշեցնող կարճլիկ կիսաշրջազգեստներն այս երգչուհու զգեստապահարանի անբաժան մասն են կազմում։
Նիքի Մինաժն արտասահմանյան շոու բիզնեսի ամենաէքսցենտրիկ ու գռեհիկ կերպարներից է։ Նրան հանգիստ սրտով կարելի է արժանացնել «մերկության թագուհի» տիտղոսին։
Թե՛ առօրյայում, թե՛ բեմի վրա նա իր փարթամ բարեմասնություններն ի ցույց դնելու առիթը բաց չի թողնում։
Այս անգամ մենք որոշել ենք Ձեզ ներակայացնել նրա ոչ թե ամենահամարձակ զգեստները, այլ ամենատարօրինակները՝ մի քանի մետրանոց կիսաշրջազգեստ, հնադարյան կոմբինիզոն ու բարբի տիկնիկի սեղմիրան։ Փոխի՛ր ոճաբանիդ, Նի՛քի, նա քո լավը չի ուզում։
Ռիտա Օրան անշուշտ էպատաժային երգչուհիների ցուցակում իր արժանի տեղն ունի, սակայն նրան գռեհիկ անվանել չի կարելի։
Այս երգչուհին չի խուսափում արտառոց ու համարձակ հագուստից։ Նա լայն ջինսե կոստյումների, սպիտակ «կապուտաչյա» տաբատների ու ծաղկավոր կոմբինիզոնի սիրահար է։