Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի՝ Կալիֆորնիայում գտնվող առանձնատունն ամբողջությամբ շրջապատված է շուրջ 670000 բարել նավթով։
Նրանց տունը գտնվում է Գավիոտա նահանգային այգում, որտեղ լողափերն աշխարհում ամենամաքուր պահպանվածներից են։ Սակայն երեքշաբթի՝ կեսօրին, նավթի շերտը հասել է ափ և սպառնում է հասնել զույգի լողափին, ուստի Ջոլին ու Փիթն իրենց սեփական միջոցներով մաքրել են տարածքը։