Հնարավոր է, որ Բուդաղյանների գործի սցենարով հիմա էլ ուզում են Զաքարյան եղբայրներին մեղադրել


21:10 , 20 մայիս, 2015

Կրակել են Սյունիքի մարզպետի մեքենայի վրա... Հետաքրքիր է, ո՞վ է կրակել, գուցե Սուրիկ Խաչատրյանի մարդկանցից մե՞կը, որպեսզի այս անգամ էլ ուշադրությունը շեղի իր ընտանիքի կատարած հանցանքից և ուրիշներին դարձնի քավության նոխազ: Չեք մոռացել, չէ՞, ինչպես քիչ մնաց դատապարտվեր Արտակ Բուդաղյանը (սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը), հիմա էլ նույն սցենարով և շատ կոպիտ ձևով կարող են սպանության փորձի մեղադրանքով, ասենք, գործ հարուցել Զաքարյան եղբայրների նկատմամբ (չնայած նրանցից մեկը զրկվել է աչքից Սուրիկ Խաչատրյանի որդու շնորհիվ) և ջրից էլի չոր դուրս գալ: