Մեր խաղաղությունը սկսվում է մատը ձգանին պահող սահմանապահ զինվորից


23:03 , 1 նոյեմբեր, 2012

Սահմանին կանգնած զինվորին իրականում պետք է տեսնել... Նրա հպարտությունը, հավատքը, ուժը… Ամեն ինչ նրա աչալուրջ աչքերի մեջ է՝ անթարթ, ուշադիր: Մեր երկրի խաղաղությունը սկսվում է մեր սահմաններից, սկսվում է մատը ձգանին պահող սահմանապահ զինվորից: Դեռ ոչ ոք այսքան երկար չի նայել հակառակորդի ուղղությամբ, այսքան երկար չի հսկել մեր անդորրը, որքան այս զինվորները: