Ինչո՞ւ են չիպսերն այդքան համեղ


22:34 , 19 մայիս, 2015

4_defaultMediamonitor.am-ը գրում է.

Գիտնականների կողմից անցկացրած մի շարք փորձերը կարող են բացատրել, թե ինչու են կարտոֆիլի չիպսերն այդքան համեղ և գրավիչ: Պարզվում է, որ պատճառը թաքնված է ճարպերի և ածխաջրերի որոշակի հարաբերակցության մեջ:

Գերմանացի հետազոտողները մի շարք փորձարկումներ են անցկացրել առնետների վրա և պարզաբանել են, որ ճարպերի և ածխաջրերի որոշակի հարաբերակցությամբ (35% ճարպեր և 65% ածխաջրեր) սնունդը կենդանիների համար ամենագրավիչն է եղել և նրանք չափից շատ են կերել այն:

Գիտնականների կարծիքով սննդի ախորժելիության որոշման հարցում հենց ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունն է հանդես գալիս որպես հիմնական գործոն, այլ ոչ թե կալորիականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ