Երկու կարևոր տեղեկատվություն Genealogy խմբի և աշխարհասփյուռ հայերի համար


11:21 , 19 մայիս, 2015

2 կարևոր տեղեկություն՝ առաջինը մեր մասնակիցների համար, երկրորդը մեզ՝ հայերիս և հատկապես Եվրոպայում բնակվող հայերի համար
1. Genealogy, ամբողջ աշխարհի հայերը ձեր կողքին են և սատարում են ձեզ, դուք առանց հորիզոնականի արդեն հաղթող եք 12 միլիոն հայի համար... Հաղթող եք ձեր ասելիքով, հաղթող եք ձեր արմատներին հավատարիմ մնալով...
2 ՀԱՅԵ՜Ր, միացե՜ք... Որքան էլ նրանք լավ ելույթ ունենան, որքան էլ մեր երգը լավն ու խորիմաստ լինի, մեր աջակցությունը նույնպես շատ կարևոր և պարտադիր է... Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներ, ակտիվ քվեարկեք մեր խմբի օգտին այսօր... Նրանք բոլորիս անունից աշխարհին կոչ են անելու Առերեսվել Ստվերին։