Որպես ազգ՝ բրիտանացիները հայտնի են թեյով, ձկնամթերքով ու չիփսերով։ Բայց արդյո՞ք գիտեք, որ բացի այս ամենից՝ Միացյալ Թագավորությունում են աճեցնում աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներից շատերը։
Հետաքրքիր է իմանալ՝ այդ ծաղիկներից որոնք են նախընտրում համաշխարհային աստղերը՝ Քեմբրիջի դքսուհու թուրքական մեխակներից մինչև Էլթոն Ջոնի օրխիդեաները։
2011 թ. ապրիլի 29-ին Միացյալ Թագավորությունում իրական տոն էր։ Տեղի էր ունենում արքայազն Ուիլիամի երկար սպասված հարսանիքը։ Մինչ արարողությունը գաղտնի էին պահված նույնիսկ ամենափոքր դետալները։ Խնամքով մշակված էր ամեն մի մանրուք, նույնիսկ հարսնացուի համեստ, բայց միևնույն ժամանակ շքեղ ծաղկեփունջը։ Անգլերենից այդ ծաղիկների անվանումը թարգմանելիս ստանում ենք քաղցր Ուիլիամ, բայց դրանք մեզ առավել հայտնի են թուրքական մեխակ անունով։
Ցանկանո՞ւմ եք կրկնել հայտնի սուպերմոդելի ծաղկային ճաշակը։ Եթե այո, ապա պետք է իմանաք, որ Միրանդա Քերի սիրելի ծաղիկները պիոններն են։ Նա օգտագործում է այս ծաղիկները՝ զարդարելու համար իր Ռոյալ Ալբերտ չինական թեյարանը։ Այն, որ գեղեցկուհին այս ծաղիկների երկրպագուն է, անակնկալ էր. դրանք կարող են փոխարինել ցանկացած վարդի։
Սուպերմոդել Բար Ռաֆայելին հաճախ է սոցիալական ցանցերում տեղադրում լուսանկարներ, որտեղ կարելի է նկատել տարբեր գույների կակաչներ։ Նրա նկարներում հաճախ կարելի է տեսնել կարմիր, նարնջագույն, դեղին ու էլի տարբեր գույների կակաչներ։
Օրխիդեան եզակի ծաղիկ է ու աշխարհում ամենաճանաչվածներից մեկը։ Անգլիական ամենակարկառուն երաժիշտներից մեկը՝ Սըր Էլթոն Ջոնը, այս ծաղիկների սիրահար է և փոքրիկ պլանտացիա ունի։
Երիցուկը վինտաժային ոճի թագուհին է, ուստի երբ Քեյթ Մոսն ամուսնացավ Ջեյմի Հայնսի հետ, ամենուր երիցուկներ էին։ Դա իրական բոհեմական հարսանիք էր։
Այն, որ Վիկտորիա Բեքհեմն այս ծաղիկների սիրահար է, գաղտնիք կմնար, եթե իր հագուստի խանութի դիմային հատվածը նա չզարդարեր դրանցով։
Աշխարհի ամենահայտնի ծաղիկները վարդերն են։ Քիմ Քարդաշյանը պաշտում է դրանք։ Նրա և Քանյե Ուեսթի հարսանիքն ամբողջությամբ զարդարված է եղել սպիտակ ու շքեղ ծաղիկներով։