Օրվա բաղադրատոմսը. շոկոլադով բեզե


08:53 , 19 մայիս, 2015

Բաղադրությունը`

6 ձվի սպիտակուց
2 բ. շաքարավազ
100 գ հալեցրած շոկոլադ

Պատրաստման եղանակը`

Առանձին հարել սպիտակուցն այնքան, մինչև պնդանա, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, լավ հարել, մինչև պնդանա, ավելացնել հալեցրած շոկոլադը, հարել:
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դնել, գդալով դնել պատրաստված խառնուրդը և մոտ 50 րոպե թխել նախապես 50 աստիճան տաքացված ջեռոցում: