Արսենալը մտադիր է ձեռք բերել Պեդրո Ռոդրիգեսին


05:31 , 19 մայիս, 2015

Tert.am–ը գրում է.

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսին։ Այդ մասին տեղեկացնում է «Mirror»-ը։

Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 11 մլն ֆունտ ստերլինգ։ «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է մտածել այդ առաջարկի շուրջ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 34 խաղում Պեդրոն խփել է 6 գոլ։