Հետազոտողները պարզել են ամենաօգտակար պարը


18:23 , 18 մայիս, 2015

imagesFact.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ տարատեսակ պարերով զբաղվելիս երեխաներն ու դեռահասներն ակտիվ ֆիզիկական վարժություններով շատ սահմանափակ ժամանակ են զբաղվում: Հետազոտողների աշխատանքին նվիրված հոդվածը հրապարակվել է Pediatrics ամսագրում:

Հատուկ սարքավորման միջոցով գիտնականներն ուսումնասիրել են 5-11 տարեկան 264 աղջիկների ֆիզիկական ակտիվությունը, ովքեր պարով են զբաղվում 66 պարային ստուդիաներում։

Աշխատանքի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 7 պար։ «Ամենա ոչ ակտիվ» պարը ֆլամենկոն է, որի ընթացքում երեխաները ժամանակի միայն 14 րոպեն են ակտիվ եղել, իսկ ահա առողջության համար ամենաօգտակարը համարվել է հիփ-հոփը, որի ընթացքում ֆիզիկական լարվածությունը կազմել է ժամանակի 57%-ը։