Շոկոլադային կեքս


16:56 , 18 մայիս, 2015

Բաղադրությունը`

200 գրամ կարագ
4 ճաշի գդալ կակաո
1,5 բաժակ շաքարավազ
4 ձու
0,5 բաժակ կաթ
2 բաժակ ալյուր
0,5 թեյի գդալ սոդա
Վանիլին
Ընկույզ, չամիչ
1 սալիկ շոկոլադ 



Պատրաստման եղանակը`

Իրար խառնել շաքարավազը, կակաոն, վանիլինը, ավելացնել կաթը, հալեցրած կարագը, ձուն, մաղած ալյուրը` սոդայով, կտրտած ընկույզն ու ալյուրի մեջ թաթախած չամիչը և լավ խառնել: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, թխել 1 ժամ 180 °C ջերմաստիճանի տակ: Վերջում վրան լցնել հալեցրած շոկոլոադը և մատուցել: