Tert.am–ը գրում է.
Business Insider-ը հրապարակել է ամերիկացի ֆիզիկոս Հերոլդ Էգնյուի լուսանկարը, որում նա ժպտում է, իսկ ձեռքին ատոմային ռումբի միջուկ է:
Լուսանկարը թվագրվում է 1945-ով: «Աշխարհի ամենավտանգավոր զենքի» միջուկը, որ այդ պահին գիտնականի ձեռքում է, կշռում է 14 ֆունտ և «պատասխանատվություն» է կրում 80.000 մարդու զոհվելու համար: Այդ միջուկը պետք է հետագայում զետեղվեր «Գեր մարդը» անվանումով ատոմային ռումբի մեջ և 1945-ի մայիսի 9-ին պայթեցվեր Ճապոնիայի Նագասակի քաղաքում:
Ի դեպ, ռումբը «Գեր մարդ» էր անվանակոչվել` «ի պատիվ» Ուինսթոն Չերչիլի: Դրան նախորդել էր «Փոքրիկ տղան» անվանումով ռումբի պայթեցումը Հերոսիմայում: Ի դեպ, լուսանկարի գիտնականը տեսագրել էր այդ ռումբի պայթյունը` թռչնի թռիչքի բարձրությունից:
«Գեր մարդու» մեկ գրամի պայթյունը հավասարազոր է տրատիլի 21.000 տոննային: