Tert.am–ը գրում է.
Բրազիլիայի կենդանաբանական այգիներից մեկը ավելի վաղ արված տեսագրություն է հրապարակեել, որում պատկերված է կրկեսային «գերությունից» ազատված առյուծը:
The Independent-ն ասում է, որ այս առյուծը 13 տարվա մեջ առաջին անգամ է խոտ զգում իր թաթերի տակ:
Ուիլ անոնով առյուծը այս կերպ առաջին անգամ զգում է վայրի բնության շունչը և բաց չի թողնում իսկական` բնական հողը «փորելու» հնարավորությունը:
Ուիլը այս «երանությունը» վայելել է ընդամենը 5 տարի. 2011-ին նա սատկել է: