Վանաձորի քաղաքապետը շատ է սիրում քաղաքի փողոցներն ասֆալտապատել հատկապես հունիսի 31-ին, հունիսի 32-ին և հունիսի 33-ին


17:44 , 17 մայիս, 2015

Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին


Հարգելի պարոն Աբրահամյան,
Երկու օր առաջ Վանաձորի քաղաքապետը խնդրել էր Ձեզ՝ լրագրողների դեմն առնեք, որպեսզի ինքը կարողանա քաղաքի բյուջեն լցնել, ինչին ի պատասխան՝ Դուք ասել էիք, որ լրագրողներն իրենց գործն են անում։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է քաղաքապետն ուզում լցնել քաղաքի բյուջեն։ Որովհետև դիմացը հունիս ամիսն է, իսկ Վանաձորի քաղաքապետը շատ է սիրում քաղաքի փողոցներն ասֆալտապատել հատկապես ՀՈՒՆԻՍԻ 31-ին, հունիսի 32-ին և հունիսի 33-ին։ 
Ես հասկանում եմ, որ իմ գրառումն ավելի շատ նման է հայտնի «12 ամիս» հեքիաթին, քան 16 տարի քաղաքապետ աշխատած մարդու գործունեությանը, բայց ապացույցը կարող եք տեսնել հետևյալ հոդվածում։

Կից նյութն՝ այստեղ