Փաստորեն ես` որպես լրագրող, խանգարում եմ Վանձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի լավ աշխատանքին


17:31 , 17 մայիս, 2015

Հարգելի՛ պարոն Սամվել Դարբինյան, քաղաքապետ Վանաձորի։
Փաստորեն ես` որպես լրագրող, խանգարում եմ Ձեր լավ աշխատանքին։ Դուք վարչապետի մոտ չեք մասնավորել, որ ես եմ Ձեզ խանգարողը։ Ա՛յ հիմա, երբ լրատվական դաշտի առաջամարտիկ հերոս եք դարձել, փորձում եք մյուս լրագրողներին սիրաշահե՞լ։ Հասկանալի է։ Ինչպես միշտ, հավատարիմ մնալով կոչմանս, կփորձեմ պատասխանել Ձեզ՝ դույզն ինչ չխախտելով լրագրողական էթիկայի կանոնները։ Պատրաստում եմ ընդարձակ հոդված Ձեր անցած տարիների աշխատանքի, ընտրությունների, կադրային քաղաքականության, համայնքային բյուջեի, գետերի հուների, ասֆալտապատման, մանկապարտեզների, մարզադպրոցների, վառելիքի, այգու ծառերի հատման նպատակի՝ ավտոդրոմի, նախագահի վերահսկողական ծառայության արդեն կոծկված բացահայտումների և շատ ու շատ բաների մասին։ Հուսամ, որ Ձեր սազանդարները նույն ջանասիրությամբ և հոգատարությամբ կտարածեն հոդվածս։