Բունդեսլիգա. 33-րդ տուր. «Բորուսիան» պարտվեց «Վոլֆսբուրգին», Մխիթարյանը մասնակցեց խաղին


19:40 , 16 մայիս, 2015

Armfootball.com-ը գրում է․

Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ պարտվեց 2:1 հաշվով:

Հյուրերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» 2:1

Գոլերը՝ Կալիգուրի 1՛, Նալդո 49՛ - Օբամեյանգ 11՛ 11մ