Վերջին ժամանակներում, շատ ապրանքատեսակների վրա, կարելի է հանդիպել «Made in PRC» նշումը. ի՞նչ երկիր է դա


18:56 , 16 մայիս, 2015

Վերջին ժամանակներում, շատ ապրանքատեսակների վրա, կարելի է հանդիպել «Made in PRC» նշումը: Ի՞նչ երկիր է դա, շատերի մոտ կարող է առաջանալ այդ հարցադրումը: 
Պարզվում է, որ շատ հեշտ է իմանալ. Made in PRC (կամ՝ Made in P.R.C.) -ն բոլորի հայտնի «Made in China»-ն է:

Made in PRC (կամ Made in P.R.C.) նշանակում է «Պատրաստված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում», որն անգլերեն գրվում է այսպես «Made in People’s Republic of China»: «Made in P.R.C.»-ն այդ անվան հապավումային ձևն է:
Չինացիները որոշել են բրենդափոխություն անել: Իսկ դրանից որակական փոփոխություն կլինի՞՝ դեռևս պարզ չէ: