Հայրենական հարստության թալանը որդուն այլևս դարձնում է խորթ և օտար


17:22 , 16 մայիս, 2015

Հայրենական հարստության թալանը որդուն այլևս դարձնում է խորթ և օտար, ավելի նողկալի, քան առակի անառակ որդու` հորենական ժառանգությունը մսխելու արարքը: Իսկ թալանի արմատը մահացու մեղք համարվող ագահությունն է` մեկուսի երջանկություն ապահովելու մոլուցքով պայմանավորված: Հայրենի երկրի անառակների ճակատագիրը երկուսն են` հոգով դարձ դեպի հայրենիք կամ հոգևոր ստրկություն` սեփական որդիների վրա անեծք թողնելով: «Հայրենիքը պատկերն է հայության» ճշմարտությունն այս դեպքում գործում է այնքանով, որքանով որ հայ հանրությունը հանդուրժում է իր անառակների հայրենական հարստության մսխագործությունը: