Վանաձորի քաղաքապետը խնդրել է լրագրողների դեմն առնել, որպեսզի ինքը կարողանա «լցնել քաղաքի բյուջեն»


12:29 , 16 մայիս, 2015

Այսօր մամուլում գրվեց այն մասին, որ նախօրեին Լոռու մարզում վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հովիկ Աբրահամյանին լուրջ դեմքով թախանձել է լրագրողների դեմն առնել, որպեսզի ինքը կարողանա, իր խոսքով, «լցնել քաղաքի բյուջեն»։ Ես, ճիշտն ասած, միանգամից հավատացի այդ լուրին, որովհետև, նայելով պարոն Դարբինյանի դեմքին, միանգամից հասկանում ես, «что его лицо интеллектом не обезображено»: