Lurer.com–ը գրում է.
Լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնին պատկանող կլոր ապակիներով հայտնի ակնոցը կվաճառվի աճուրդում առաջին կնոջից` Սինտիայից ապահարզանի թղթերի հետ միասին:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` ակնկալվում է, որ լեգենդար երգչի ակնոցը կվաճառվի 27 000 եվրոյով: Փաստաթղթերը, որոնցում ներառված են Լենոնի տան աշխատակցուհու ցուցմունքները, նկարագրում են լարված հարաբերությունները երգչի ընտանիքում, որի վրա ազդում էին թմրանյութերի և Յոկո Օնոյի հետ Լենոնի կապվածությունը:
Լեգենդար քառյակի երաժշտական պատմության մասնիկները կվաճառվեն այս ամիս՝ Omega աճուրդի տան կողմից, որն արդեն մեկ անգամ վաճառել էր Լենոնի ատամը` 31 000 եվրոյով: