Լյուքսեմբուրգի վարչապետն ամուսնանում է բելգիացի ճարտարապետի հետ


01:28 , 16 մայիս, 2015

Tert.am–ը գրում է.

Արևմտյան Եվրոպայի քաղաքական հասարակության համար անսովոր հարսանեկան արարողությունը տեղի կունենա Լյուքսեմբուրգի քաղաքապետարանում:

Ինչպես հաղորդում է Euromag-ը` տեղի ԶԼՄ-ներին հղումով, կպսակադրվեն Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բեթթելը և հայտնի բելգիացի ճարտարապետ Գոթյե Դեսթնեն: Իր միասեռականությունը չթաքցնող 42-ամյա Բեթթելի և 36-ամյա Դեսթնեիի պսակադրության արարողությունը, ովքեր համատեղ կյանքով են ապրում 2010 թվականից, փակ կանցկացվի: Ամուսնությունը կգրանցի Լյուքսեմբուրգի բուրգոմիստր Լիդի Պոլֆերը:

Արարողության ավարտին նորապսակները ընդունելություն կկազմակերպեն, որին հրավիրված կլինի շուրջ 600 մարդ, այդ թվում` Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: