Tert.am-ը գրում է.
Տաքարյուն կաթնասուններին և թռչուններին է միացել նաև օպահ տեսակի ձուկը: Ինչպես գրում է Business Insider-ը` Science ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները հայտնել են, որ այն առաջին տաք արյուն ունեցող ձուկն է:
Օպահ տեսակը հայտնի է նաև որպես լուսնաձուկ, որը կարողանում է մարմնի ջերմաստիճանը շրջակա միջավայրի ջերմաստիճանից 5 աստիճանով բարձր պահել:
Ձկան երկարությունը կարող է հասնել երկու մետրի: Այն վտանգին շատ արագ արձագանքելու ունակություն ունի, քանի որ անընդհատ շարժում է լողակները: Դա օգնում է ջերմություն ստանալ:
Հետազոտողները նշում են, որ օպահ տեսակի ձուկը գիտությանը հայտնի միակ տաքարյուն ձուկն է: