Կարծում եմ՝ ռուսները Ղրիմը ոչ թե Ուկրաինայից փախցրեցին, այլ Թուրքիայից


20:46 , 15 մայիս, 2015

Թուրքիան մեծ գումարներ է հատկացրել ու ծախսել, որպեսզի Ղրիմի թաթարների գլխաքանակը և քաղաքական ակտիվությունը հասցներ կրիտիկական՝ շեմային չափերի ու իրականացներ, պայմանականորեն ասած, Կիպրոս-2 օպերացիան: 
Զավեշտն այստեղ այն է, որ ուկրաինացիները պատրաստ էին դրան: Ես երբ 90-ականների սկզբներին նրանց քաղաքական էլիտային ասում ու նախազգուշացնում էի Թուրքիայի նմանօրինակ պլանների մասին, նրանք պատասխանում էին. «Թեկուզ Թուրքիային անցնի, միայն թե ոչ ռուսներին...»
Էշության գագաթնակետն է սա...