Արաս Օզբիլիզը մարզվել է ընդհանուր խմբում


18:34 , 15 մայիս, 2015

Armfootball.com-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, որը վերջին օրերին մարզվում էր ակումբի երիտասարդական թիմի հետ, վերդարաձել է գլխավոր թիմի ընդհանուր խումբ.

- Օզբիլիզը մարզվում է առաջին թիմի ընդհանուր խմբում: Նա ներողություն է խնդրել առան թույլտվության ԶԼՄ-ների հետ շփվելու համար եւ այլեւս ոչ խնդիր չկա նրա եւ մարզչական շտաբի միջեւ,- ասել է «Սպարտակի» մամուլի քարտուղար Ֆյոդր Տուրբինը: